Pitbull-ն իր յութուբյան էջում ավելացրել է Կեշայի մասնակցությամբ նոր դուետ: Երգը կոչվում է TIMBER: Այս աշխույժ երգը հավակնում է դառնալ աշնան ամենապարային հիթը: Երգում միախառնված են քանթրին և ռեփը:
Pitbull-ի խոսքերով երգի ստեղծման մեջ նրան ոգեշնչել է Avici-ի Wake me up երգը, որը նույնպես շատ հիթային և պարային երգ է համարվում: Դուետ ձայնագրելու միտքը երգիչների մեջ ծնվել է նրանց միասնական հյուրախաղերի ընթացքում: Հյուրախաղերն էլ ավարտվում էին այսօր, այնպես որ, կարելի է ասել՝ երգը այդ հյուրախաղերի տրամաբանական ավարտն էր: