տուն Սպորտ Պիրլոն երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Իտալիայի ուժեղագույն ֆուտբոլիստ

Պիրլոն երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Իտալիայի ուժեղագույն ֆուտբոլիստ

90
0

e4062100e4f99868c5c60e804d3f1079

Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, ով 2011 թվականին տեղափոխվել է այս ակումբ, երրորդ տարին աննդմեջ ճանաչվում է Իտալիայի ուժեղագույն ֆուտբոլիստ:

Տարվա խորհրդանշական հավաքականում են դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը (Յուվենտուս), պաշտպաններ` Մատեո Դարմիանը (Տորինո), Կվադվո Ասամոան, Անդրեա Բարցալին (Յուվենտուս), Մեհդի Բենատիան (Բավարիա), կիսապաշտպաններ` Փոլ Պոգբան, Արտուրո Վիդալը, Անդրեա Պիլոն (Յուվենտուս), հարձակվողներ` Կարլոս Տևեսը (Յուվենտուս), Գոնսալո Իգուաինը (Նապոլի), Չիրո Իմոբիլեն (Տորինո):

Տարվա մարզիչ է ճանաչվել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: