տուն Սպորտ Պիկեն կարող է լքել Բարսելոնան Լուիս Էնրիկեի պատճառով

Պիկեն կարող է լքել Բարսելոնան Լուիս Էնրիկեի պատճառով

60
0

Gerard-Pique

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել ակումբը: Այս մասին գրում է El Mundo Deportivo-ն: Նրա կարծիքով` նա քիչ հնարավորություններ ունի Լուիս Էնրիկեի ղեկավարած «Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ Պիկեն խաղադաշտ դուրս չի եկել վերջին երեք հանդիպումներում: Նշվում էր, որ ֆուտբոլիստը պատժվել է հանդիպումներից մեկի ժամանակ բջջային օգտագործելու համար: Սակայն գլխավոր մարզչի խոսքերով` դա տեխնիկական որոշում է, որը կապ չունի պատժի հետ: Լուիս Էնրիկեն նախապատվություն է տալիս Խավիեր Մասկերանոյին, Ժերեմի Մատյոին, Մարկ Բարտռային:

Այս տարի Պիկեն մասնակցել է Իսպանիայի առաջնության 6 և Չեմպիոնների լիգայի երկու հանդիպման: