Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Իսպանիայի հավաքականի ընկերական հանդիպումը Անգլիայի հետ Մադրիդից Ալիկանտե տեղափոխելու որոշում է կայացրել:
Նախկինում նախատեսվում էր, որ այդ հանդիպումը կայանալու է Իսպանիայի մայրաքաղաքում, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: Սակայն, քանի որ Մադրիդում ֆուտբոլասերներն անընդհատ սուլում էին Խերարդ Պիկեին, որոշում է կայացվել խաղը Ալիկանտեի մարզադաշտ տեղափոխելու վերաբերյալ:
Հանդիպումը կայանալու է նոյեմբերի 13-ին, «Խոսե Ռիկո Պերես» մարզադաշտում: