Հայտնի է Երեւանի «Փյունիկի» մասնակցությամբ Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության խաղացանկը, փոխանցում է մրցաշարի կայքը:
Կիպրոսի Պաֆոս քաղաքում անցկացվելիք մրցաշարի խմբային փուլի առաջին խաղում հայկական ակումբը փետրվարի 8-ին կմրցի Վլադիվոստոսկի «Լուչի» հետ: Փետրվարի 11-ին Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Սարանսկի «Մորդովիան», իսկ փետրվարի 14-ին՝ Վոլգոգրադի «Ռոտորը»:
Մրցաշարը տեղի կունենա 2019թ. փետրվարի 8-21-ը: