Հուլիսի 31-ին Երևանի «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ուժերը կչափի ղազախական «Տոբոլի» հետ:
Երևանյան թիմը, չնայած առաջին խաղում կրած 1:2 հաշվով պարտությանը, հաջորդ փուլ դուրս գալու շանսեր է պահպանում:
«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանից բացի, երկրպագուներին են դիմել նաև ակումբի ֆուտբոլիստները` նշելով, որ իրենք ունեն երկրպագուների աջակցության կարիքը կարևոր ստուգատեսում: