Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկու նոր համալրում ունի:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմը պայմանագիր է կնքել Մոնտենեգրոյից հենակետային կիսապաշտպան Մարկո Բուրզանովիչի և հյուսիսմակեդոնացի եզրային հարձակվող Դենիս Մահմուդովի հետ։
Բուրզանովիչը 21 տարեկան է, հանդիսանում է «Պոդգորիցայի» սան։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է «Ինտեր Զապրեշիչը»։
Մահմուդովը 29 տարեկան է, հանդիսանում է հոլանդական «Վիտեսի» սան։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է հոլանդական «Էքսելսիորը»։ Մահմուդովը 2015/16 մրցաշրջանում հանդես է եկել նաև Երևանի «Բանանցում»։