տուն Լուրեր Փուլային տարբերակ. ԼՂՀ հակամարտության դադարեցման համաձայնագիր (նախագիծ). 1997-ի դեկտեմբեր

Փուլային տարբերակ. ԼՂՀ հակամարտության դադարեցման համաձայնագիր (նախագիծ). 1997-ի դեկտեմբեր

288
0

AKA-map-2-ARM

Քարտեզը՝ JAM News-ի, Թբիլիսի

Հաշվի առնելով այն իրողությունը, որ Արցախյան կարգավորման գործընթացում նկատվում են նոր զարգացումներ, ԱՆԻ կենտրոնը պարբերաբար կներկայացնի տարբեր միջնորդների կողմից տարբեր ժամանակներում ներկայացված կարգավորման առաջարկները: Մի քանի օր առաջ ԱՆԻ-ն գաղտնազերծել էր 2007 թվականի Մադրիդյան փաստաթուղթը, ապա վերահրապարակել 1991-ի Ժելեզնովոդսկի հուշագիրը և 1997-ի փաթեթային առաջարկը: Այսօր ներկայացնում ենք 1997-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Երևանին, Բաքվին ու Ստեփանակերտին ներկայացված փուլային տարբերակը, որը Բաքուն ընդունեց որպես բանակցությունների հիմք, Երևանը ընդունեց բազմաթիվ վերապահումներով, Ստեփանակերտը՝ մերժեց: 

ԱՆԻ կենտրոն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, 2 դեկտեմբեր, 1997թ.

Նախաբան

Կողմերը` լի ԼՂ ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորումն իրականացնելու վճռականությամբ, վերածելով գոյություն ունեցող հրադադարը կայուն խաղաղության, ըմբռնելով խաղաղության և համագործակցության առավելությունը` հանուն իրենց ժողովուրդների բարգավաճման և բարեկեցության, ցանկանալով հիմք ստեղծել Կովկասի համատեղ տնտեսական զարգացման համար, հնարավորություն տալով այս տարածաշրջանի ժողովուրդներին ապրել բնականոն և արդյունավետ` ունենալ ժողովրդավարական հաստատություններ, աճող բարեկեցություն, խոստումնալից ապագա, հասկանալով, որ այս համաձայնագրին համապատասխան համագործակցությունը կհանգեցնի բնականոն հարաբերությունների ողջ տարածաշրջանում` առևտրի, տրանսպորտի և կապի ոլորտներում, հնարավորություն կտա մարդկանց միջազգային կազմակերպությունների միջոցով վերականգնել իրենց քաղաքներն ու բնակավայրերը, հաստատել կայունություն, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանում արտաքին կապիտալ ներդրումների ծավալի էական մեծացման համար, և  ճանապարհ բացել փոխշահավետ առևտրի համար, ինչը կհանգեցնի բոլոր մարդկանց բնական բարգավաճմանը, ինչի նախադրյալները դրված են կովկասյան տարածաշրջանում, և որ հաշտությունն ու համագործակցությունը մարդկանց միջև նրանց ահռելի ներուժը կծառայեցնեն ի շահ նրանց հարևանների և աշխարհի ժողովուրդների, լինելով հավատարիմ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին, ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու որոշումներին և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822, 853, 874, 884 բանաձևերի ամբողջական իրականացմանը, հիշեցնելով 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ անդամ պետությունների ստանձնած պարտավորությունը` մեծացնել ԵԱՀԿ ջանքերն ու օժանդակությունը հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում, նրանց հանձնարարությունները Մինսկի համաժողովի համանախագահներին` օպերատիվ կերպով անցկացնել բանակցություններ, և հայտարարությունն իրենց քաղաքական պատրաստակամության մասին` տրամադրել ԵԱՀԿ խաղաղության ապահովման բազմազգ ուժեր` կողմերի միջև զինված հակամարտության դադարեցման շուրջ համաձայնության հասնելուց հետո, և լի վճռականությամբ` բարեխղճորեն շարունակել խաղաղ գործընթացը` համապարփակ կարգավորման անհետաձգելի ձեռքբերման նպատակով, ինչը կճշգրտի ԼՂ վերջնական կարգավիճակը, ստանձնում են պարտավորություն ներքոշարադրյալ գործողությունների կապակցությամբ:

  1. Կողմերը հրաժարվում և ձեռնպահ են մնում ուժի սպառնալիքից կամ ուժի գործադրումից իրենց միջևվեճերի կարգավորման ընթացքում: Նրանք խաղաղ միջոցներով են լուծում բոլոր վեճերը, ներառյալ այնպիսիները, որոնք կարող են առաջանալ սույն համաձայնագրի իրականացման ժամանակ, առաջին հերթին` բանակցությունների ճանապարհով, այդ թվում` Մինսկի գործընթացի շրջանակներում:
  2. Կողմերը դուրս են բերում իրենց զինված ուժերը հետեւյալ դրույթների համապատասխան` ինչպես մանրամասն շարադրված է թիվ 1 հավելվածում:

Ա. Առաջին փուլում ԼՂ-ից դեպի արևելք և հարավ ընկած ներկայի շփման գծերի վրա տեղակայված ուժերը կհեռացվեն մինչևթիվ 1 հավելվածում համաձայնեցված գծերը նրանում ներառված գրաֆիկի համապատասխան` հատկապես հաշվի առնելով Բարձր մակարդակի ծրագրավորման խմբի (ԲՄԾԽ) հանձնարարականները` ռազմական տեսակետից հիմնավորված բուֆերային գոտում ԵԱՀԿ բազմազգ ուժերի առաջատար ջոկատների սկզբնական ծավալման համար հնարավորություն ստեղծելու նպատակով բաժանել կողմերին այդ գծով և անվտանգություն ապահովել երկրորդ փուլի դուրսբերման ընթացքում:

Բ. Երկրորդ փուլում ուժերը դուրս են բերվում միաժամանակ և թիվ 1 հավելվածում ներառված գրաֆիկի համաձայն` հետևյալ կերպ.

(1) Հայաստանի ուժերը, որոնք տեղաբաշխված են Հայաստանի սահմաններից դուրս, բերվում են այդ սահմաններից ներս:

(2) ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի:

(3) Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում դեպի թիվ 1 հավելվածում նշված սահմաններից անդին` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, և Հայաստանի տարածքից:

(4) Ծանր զրահատեխնիկան դուրս է բերվում թիվ 1 հավելվածում նշված վայրեր` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության հսկողության ներքո, հիշյալ հավելվածում շարադրված թափանցիկության և հաշվետվության պահանջների պահպանմամբ:

III. Այն տարածքում, որ ընկնում է այդ դուրսբերման և ուժերի վերադասավորման տակ, կազմավորվում է բուֆերային գոտի եւ բաժանարար գոտի` հետեւյալ դրույթների համապատասխան եւ ինչպես մանրամասն շարադրված է թիվ 2 հավելվածում:

Ա. Ուժերի դուրսբերման ավարտին բուֆերային գոտին տեղակայվում է 1988թ. ԼՂԻՄ սահմանագծի եւ Լաչինի շրջանի հյուսիսային և հարավային սահմանագծերի երկայնքով: Բուֆերային գոտին մնում է չբնակեցված և ամբողջությամբ ապառազմականացվում է, բացառությամբ ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության տարրերի:

Բ. Բաժանարար գոտին ապառազմականացվում է, բացառությամբ մշտական խառը հանձնաժողովի հետ համատեղ գործողությունների համար թույլատրված ուժերի, ինչպես մանրամասն շարադրված է թիվ 2 հավելվածում, ներառյալ.

(1) խաղաղության պահպանման գործողության տարրերը,

(2) սահմանային պարեկության եւ ականազերծման համար նախատեսված ստորաբաժանումները,

(3) քաղաքացիական ոստիկանությունը, որի քանակը և թույլատրված զինվածությունը նախատեսված են թիվ 2 հավելվածում:

Գ. Բուֆերային և բաժանարար գոտիներում ստեղծվում է ոչ թռիչքային գոտի, որտեղ կողմերը չեն թույլատրում ռազմական թռիչքներ` ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության վերահսկողության ներքո, ինչպես շարադրված է թիվ 2 հավելվածում:

Դ. ԼՂ իշխանությունների կողմից վերահսկվող տարածքների անվտանգությունը II հոդվածի համաձայն ուժերի դուրսբերումից հետո ապահովվում է գոյություն ունեցող ռազմական կազմավորումների և ԼՂ անվտանգության կազմավորումների կողմից:

  1. ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների համաձայն, կողմերը հրավիրում և աջակցում են ԵԱՀԿ խաղաղության պահպանման բազմազգ գործողությանը, որը կգործի մշտական խառը հանձնաժողովի և հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի հետ համագործակցությամբ: Խաղաղության պահպանման գործողությունը հետեւում է ուժերի և ծանր զրահատեխնիկայի դուրսբերմանը, ռազմական թռիչքների թույլատրման արգելումը, ապառազմականացման ռեժիմի պահպանմանը և հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, ինչպես շարադրված է թիվ 2 հավելվածում: Կողմերը կոչ են անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այս նպատակով ընդունել համապատասխան որոշում սկզբնական շրջանի համար ոչ ավելի քան մեկ տարով և թարմացնել այդ որոշման դրույթները անհրաժեշտության չափով` ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականների հիման վրա: Կողմերը համաձայն են, որ խաղաղության պահպանման բազմազգ գործողության ընդհանուր շարունակականությունը դառնա նվազագույն անհրաժեշտ` կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից և հակամարտության համընդգրկուն կարգավորման տեմպերից: Կողմերը լիովին համագործակցում են խաղաղության պահպանման գործողության հետ, որպեսզի իրականացվի սույն համաձայնագիրը և կանխարգելվի որևէ տապալում կամ խաղաղության պահպանման գործողության դադարեցումը:
  2. Կողմերն օժանդակում են տեղահանված անձանց անվտանգ և ինքնակամ վերադարձին իրենց նախկին մշտական բնակության վայրեր` բաժանարար գոտում, ինչպես շարադրված է թիվ 2 հավելվածում: Խաղաղության պահպանման գործողությունը, մշտական խառը հանձնաժողովի հետ համագործակցելով, հետևում է վերադարձող բնակչության անվտանգությանը, որպեսզի նպաստի բոլոր կողմերի վստահությանը՝ այդ գոտում ապառազմականացման ռեժիմին հետևելու առումով: Կողմերը բանակցություններ են վարում նաև այլ անձանց արագ, անվտանգ և ինքնակամ վերադարձի շուրջ, մի կողմ թողած նրանց, ովքեր ընդգրկված են այս համաձայնագրի կամ համընդգրկուն կարգավորման ծրագրի մեջ, և որոնք տեղահանվել են 1987թ. հետո Հայաստանի և Ադրբեջանի միջևհակամարտության և լարվածության արդյունքում:
  3. Ուժերի դուրսբերմանը զուգահեռ կողմերն անմիջապես միջոցներ են ձեռնարկում ճանապարհների, երկաթուղիների, էլեկտրահաղորդալարերի և կապի, առևտրային և այլ հարաբերությունների բացման նպատակով, ներառյալ բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են թիվ 3 հավելվածում շարադրված գրաֆիկներին և որոշակի դրույթներին համապատասխան հնարավոր կարճագույն ժամկետներում վերոնշյալին հասնելու համար: Կողմերը երաշխավորում են այդ կապերի օգտագործումը բոլորի կողմից, ներառյալ` էթնիկ փոքրամասնությունները` ապահովելով վերջինների հասանելիությունն իրենց էթնիկ խմբերին տարածաշրջանի այլ վայրերում: Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է հանել բոլոր շրջափակումները և ապահովել մարդկանց ու բեռների փոխադրումը բոլոր այլ կողմերի համար` առանց խոչընդոտների: Կողմերը երաշխավորում են ազատ և անվտանգ երկաթուղային հաղորդակցություն իրար միջև:

VII. Կողմերը լիովին համագործակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի և այլ միջազգային կազմակերպությունների հետ` հակամարտության կապակցությամբ կալանավորվածներին վերադարձնելու, անհետ կորածների ճակատագրերը հետաքննելու և աճյունները հայրենադարձելու, ինչպես նաև մարդասիրական և  վերականգնողական նպատակներով օգնության` իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներով հակամարտությունից տուժած շրջաններ առանց որևէ խտրականության փոխադրելու շուրջ: Կողմերը մշտական խառը հանձնաժողովի միջոցով համագործակցում են ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության հետ` վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շուրջ:

VIII. Կողմերն անհապաղ հիմնում են մշտական խառը հանձնաժողով սույն համաձայնագրում Ադրբեջանին և ԼՂ-ին առնչվող խնդիրներին վերաբերվող դրույթների իրականացմանը հետևելու նպատակով: Մշտական խառը հանձնաժողովի նախագահը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչն է` մեկական փոխնախագահներով Ադրբեջանից և ԼՂ-ից: Մշտական խառը հանձնաժողովի հիմնական պարտականությունը համաձայնագրի իրականացմանը հետևելն է. ԵԱՀԿ-ից համանախագահի պարտականությունները ներառում են նաև միջնորդությունը

տարաձայնությունների դեպքերում, ինչպես նաև թույլատրված միջոցառումների կիրառումն արտակարգ իրավիճակների պարագայում, ինչպիսին, օրինակ, բնական աղետներն են: Մշտական խառը հանձնաժողովն ունի հետևյալ ենթահանձնաժողովները` ռազմական, տնտեսական, մարդասիրական ու մշակութային և կապի գծով: Մշտական խառը հանձնաժողովի կառուցվածքը, գործառույթները և նրան առնչվող այլ մանրամասները շարադրված են թիվ 4 հավելվածում:

  1. Կողմերն անմիջապես ստեղծում են հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի կանխարգելմանն աջակցելու, երկու երկրների սահմանապահ զորքերի և անվտանգության այլ համապատասխան ուժերի միջև կապ ապահովելու և ճանապարհների, երկաթուղիների, կապի, խողովակաշարերի, առևտրային ու այլ հարաբերությունների բացմանը հետևելու և նպաստելու նպատակով: Հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովն ունի երկու համանախագահ, մեկը` Հայաստանից, մյուսը` Ադրբեջանից: Հանձնաժողովի մեջ մտնում է ԵԱՀԿ գործող նախագահի կողմից նշանակված ներկայացուցիչը: Հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի կառուցվածքը, գործառույթները և նրան առնչվող այլ մանրամասներ շարադրված են թիվ 5 հավելվածում: Ադրբեջանը և Հայաստանը մեկը մյուսի մայրաքաղաքում հիմնում են կապի գրասենյակ:
  2. Ադրբեջանը և Հայաստանը սկսում են վարել երկկողմ և բազմակողմ բանակցություններ համապատասխան միջազգային և տարածաշրջանային խորհրդաժողովների ժամանակ՝ տարածաշրջանում անվտանգության բարձրացման նպատակով, ներառյալ` ռազմական թափանցիկությունը և ԵԱՀԿ պայմանագրի լիակատար պահպանումը:
  3. Սույն համաձայնագրի երեք կողմերը, այսպիսով վերջ դնելով հակամարտության պատերազմական կողմին, համաձայն են Մինսկի խորհրդաժողովի համանախագահների օժանդակությամբ բարեխղճորեն շարունակել բանակցությունները ԵԱՀԿ գործող նախագահի կողմից համապատասխանաբար հրավիրված այլ կողմերի հետ հակամարտության մյուս բոլոր կողմերի անհետաձգելի ու համապարփակ կարգավորմանը հասնելու նպատակով, այդ թվում` քաղաքական կողմը, ինչը ներառում է ԼՂ կարգավիճակի որոշումը և Լաչինի, Շուշիի ու Շահումյանի հետ կապված խնդիրների լուծումը. այսպիսի կարգավորումը բանակցությունների ճանապարհով իրականանալուց և վերոհիշյալ կողմերի ստորագրումից հետո ենթակա է ճանաչման միջազգային հանրության կողմից հնարավորինս արագ հրավիրվելիք Մինսկի խորհրդաժողովի ժամանակ:

XII. Յուրաքանչյուր կողմ լիովին հարգում է մյուս կողմերի և նրանց բնակչության անվտանգությունը: Կողմերը պարտավորվում են բարեխիղճ հարաբերություններ զարգացնել իրենց ժողովուրդների միջեւ` օժանդակելով նրանց միջև առեւտրին ու բնականոն փոխհարաբերություններին և ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են խաթարել սույն համաձայնագիրը կամ բարեկամական հարաբերությունները:

XIII. Ի հավելում խաղաղության պահպանման ու ուժերի դուրսբերումը վերահսկելու հետ կապված վերոշարադրյալ հիմնական դրույթների և գոյություն ունեցող սկզբունքների ու ԵԱՀԿ պարտավորությունների մասին հիշատակման, ներառյալ նրանք, որոնք արտացոլվեցին 1992թ. Հելսինկիի փաստաթղթում և 1994թ. Բուդապեշտի փաստաթղթում` ԵԱՀԿ-ն համապատասխան մեխանիզմների միջոցով հետեւում է սույն համաձայնագրի բոլոր կողմերի լիակատար իրականացմանը և այդ սկզբունքների ու որոշումների համաձայն համապատասխան միջոցներ է ձեռնարկումª սույն համաձայնագրի պայմանների խախտման և դրանց նկատմամբ հակազդեցության կանխարգելման ուղղությամբ: Սույն համաձայնագրի վկաները, գործելով ԵԱՀԿ Մշտական խորհրդի և ՄԱԿ-ի ԱԽ միջոցով, նպաստում են նրա լիակատար իրականացմանը: Սույն համաձայնագրի լուրջ խախտման դեպքում նրանք խորհրդակցում են միմյանց միջև անհրաժեշտ քայլերի վերաբերյալ, անմիջապես տեղեկացանում են ԵԱՀԿ գործող նախագահին ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և խնդրում են ԵԱՀԿ Մշտական խորհրդից կամ ՄԱԿ-ի ԱԽ-ից այս կապակցությամբ քննարկել համապատասխան գործողություններ:

XIV. Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում նրա ստորագրումից և վավերացումից հետո, այն բացառություններով, որոնք բխում են XI կետում հիշատակված համապարփակ կարգավորումից: Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել, ավելացվել կամ դադարեցվել բոլոր կողմերի համաձայնությամբ:

Հավելվածներ

Հավելված 1. Ուժերի դուրսբերման և տեղահանված անձանց վերադարձի իրականացում

Հավելված 2. Բաժանարար գոտու անվտանգության ռեժիմը

Հավելված 3. Տրանսպորտի և կապի գծերի վերականգնումը

Հավելված 4. Մշտական խառը հանձնաժողովը

Հավելված 5. Հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը

Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին

Հայաստանի դիրքորոշումը վերը բերված փաստաթղթի վերաբերյալ

Հայաստանը մեկ անգամ ևս ողջունում եւ բարձր է գնահատում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. Երևանում 1997թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանի նախնական նկատառումները, վերապահումները և առաջարկությունները` ԼՂ զինված հակամարտության դադարեցման համաձայնագրի համանախագահների` 1997թ. սեպտեմբերի 19-ի նախագծի վերաբերյալ:

Լրացուցիչ քննարկումներից հետո կցանկանայինք սույնով գրավոր ներկայացնել Հայաստանի տեսակետները՝ հիմնականում կենտրոնանալով առաջարկված համաձայնագրի նախագծի սկզբունքների եւ բաղադրատարրերի վրա:

  1. Ընդհանուր նկատառումներ.

Հայաստանն արդեն իսկ հայտնել էր իր դրական վերաբերմունքը հակամարտության կարգավորման փաթեթային մոտեցման սկզբունքների նկատմամբ, որը նախապես ներկայացվել էր համանախագահների կողմից: Այժմ նկատելի է ձեր հակվածությունը հակամարտության կարգավորման փուլ առ փուլ մոտեցմանը£ Հայաստանն այս մոտեցման վերաբերյալ նույնպես առարկություն չունի: Չնայած համաձայնագրում ներկայացված՝ Շուշիի, Շահումյանի, հետքաշումների և հատկապես` ԼՂ անվտանգության հարցերի շուրջ ունեցած լուրջ առարկություններին ու վերապահումներին` Հայաստանը համաձայնագրի սույն նախագիծն ընդունում է որպես բանակցությունների հիմք և  պատրաստ է ակտիվորեն ու կառուցողաբար բանակցել` ընդհանուր հայտարարի գալու համաձայնագրի դրույթների շուրջ:

Շարունակությունը՝ aniarc.am-ում