տուն Լուրեր Փշատավանի ավագանու ամենաերիտասարդ թեկնածուն 21 տարեկան է

Փշատավանի ավագանու ամենաերիտասարդ թեկնածուն 21 տարեկան է

105
0

Lilit_Grigoryan

Արմավիրի մարզի Փշատավան համայնքի ավագանու թեկնածուներից  ամենաերիտասարդը  21-ամյա Լիլիթ Գրիգորյանն է, ով araratnews.am-ի զրույցում նշեց, որ ավագանու անդամ դառնալու որոշումը պատահաբար է կայացրել. «Գյուղում ինչ-որ բան փոխելու ցանկություն կա: Բայց եթե անգամ չընտրվեմ էլ, հետևելու եմ ավագանու աշխատանքներին, մասնակցելու եմ ծրագրերի, բյուջեի քննարկումներին»:

21-ամյա թեկնածուն նաև նշեց, որ լինելով անկուսակցական, պատրաստ է համագործակցելու ցանկացած կուսակցության հետ, եթե կոնկրետ ծրագրի շուրջ կոնկրետ աջակցություն լինի. «Տարբեր կուսակցություններից առաջարկներ են եղել, նրանց աջակցությունից չեմ հրաժարվել, բայց կարծում եմ՝  առաջին աջակցությունը պետք է ստանամ իմ գյուղից՝ վստահության քվեի տեսքով»:

Նշենք նաև, որ Լիլիթն այս տարի է ավարտել լրագրության ֆակուլտետը, իսկ մեր հարցին՝ հետագայում իրեն ավելի շատ պատկերացնում է լրագրությա՞ն, թե՞ քաղաքականության մեջ, նա պատասխանեց. «Լրագրողներն ուղղակի ներկայացնում են առկա խնդիրները, իսկ քաղաքականության մեջ պետք է զբաղվել այդ խնդիրների լուծումներով: Եթե ես քաղաքականության մեջ տեղս գտնեմ ու գոհ լինեմ իմ կատարած աշխատանքից, կնախընտրեմ քաղաքականությունը՝ չմոռանալով համագործակցել լրագրողների հետ»: