տուն Լուրեր Փրկարարները մարել են տանիքի հրդեհը

Փրկարարները մարել են տանիքի հրդեհը

100
0

Մարտի 14-ին, ժամը 15:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Նաիրյան թաղամասի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորչի փողոցի տներից մեկին հարակից շինությանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել` 15:51-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, մոտ 30 հակ կուտակած անասանակեր և կուտակած խաղողի վազեր: