Հունիսի 24-ին, ժամը 10:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: