տուն Լուրեր Փոխնախարարը դասալիքների անուններ է պահանջում՝ հարազատ ՀՀԿ-ն թողած (տեսանյութ)

Փոխնախարարը դասալիքների անուններ է պահանջում՝ հարազատ ՀՀԿ-ն թողած (տեսանյութ)

112
0

Araratnews.am-ը  տարկետման իրավունքը խիստ սահմանափակող օրենքի ընդունումից հետո գրել էր, որ բանակից խուսափելու օպերացիան` առողջական կեղծ փաստաթղթերի ձեւակերպմամբ, արդեն սկսվել է:  Օրենքին դեմ եղողները նաև  ասում էին, որ  բանակից խուսափողները, որոնք մեծ մասամբ  ունեւորներն են,  առողջական խնդիրների պատճառաբանմամբ կխուսափեն բանակից: Այս հարցն այսօր տվեցինք պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին եւ հիշեցրինք՝   ավագ դպրոցներից մեկում արդեն սկսվել է այդ գործընթացը: Հարցը կարծես դուր չեկավ  պաշտպանության փոխնախարարին, որը մեզանից անուններ պահանջեց: Երբ  պատասխանեցինք, որ  իշխանության համար դժվար չէ այդ անուններն իմանալ, Արտակ Զաքարյանը նորից անուններ պահանջեց, հակառակ դեպքում մեր հարցը համարեց օդում կրակոցի նման:

Հ.Գ. Դե, այլ պատասխան փոխնախարարից չէինք էլ սպասում, քանի  որ  դժվար է  խոսել դասալքության մասին: Չէ՞ որ նրա հարազատ ՀՀԿ-ի մեծ մասը  հին եւ նոր սերնդով  դասալքության կատարյալ օրինակ է: Իսկ  բանակում չծառայելը ՀՀԿ-ականների մեծ մասի համար «պիտնո» է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան