տուն Լուրեր Փոխնախագահը կասկածվում է պետական դավաճանության մեջ

Փոխնախագահը կասկածվում է պետական դավաճանության մեջ

175
0

56

Մալդիվյան Հանրապետության փոխնախագահ Ամեդ Իդիդը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով: Իրավապահ մարմինները հետաքննում են նրա մասնակցությունը երկրի նախագահ Աբդուլլա Յամինի նկատմամբ մահափորձին, հաղորդում է  Haveeru-ն:

Մալդիվյան Հանրապետության ՆԳ նախարար Ումար Նասիրի տվյալներով, փոխնախարարը ներկայում Դունիդի քննչական մեկուսարանում է գտնվում:

նախագահի արագընթաց նավում պայթյուն է եղել այն ժամանակ, երբ վերջինս վերադառնում էր Սաուդյան Արաբիայից, որտեղ ուխտագնացության էր մեկնել: Ինքը՝  Յամինը դրա հետևանքով չի տուժել : Ավելի ուշ իշխանությունները հանգեցին այն եզրակացության, որ կատարվածը նախագահին սպանելու փորձ է եղել: