Ստամբուլում երկու թշնամական ավազակախմբեր դատարանի շենքում փոխհրաձգություն են իրականացրել: Նախնական տվյալներով, մեկ մարդ վիրավոր է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Եվս հինգ մարդ ձերբակալվել է։
Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններից, հակամարտությունը տեղի է ունեցել երկու թշնամական խմբավորումների միջև՝ խմբավորումների անդամների դատական գործընթացի ժամանակ։ Սակայն դատական նիստի հենց սկզբում դատարանի շենքի առջևի հրապարակում կրակոցներ են լսվել։ Խուճապ է սկսվել։