Եթե մեր տնտեսությունների, փոխարժեքի հանդեպ փոփոխություններ չլինեն, ապա մեզ սպասվում է անգամ պետության կորուստ, հայտարարեց կառավարության փորձագետ Հարություն Մեսրոբյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Մեզ շատ ծանր փուլ է սպասվում առջևում: Կմնա՞նք որպես պետություն, շատ լավ, ի՞նչ կարգավիճակով պետություն կլինենք, ոչինչ, չե՞նք մնա՝ ուրեմն եկեք ոչ մեկին չմեղադրենք: Ձևը սա է, այլ տարբերակ հիմա չկա: Ոչ մի դաշտում հիմա չկա մի ուժ, որը կարող է այս խնդիրը լուծել, շատ պարզ պատճառով»:
Փոխարժեքի տատանումը Հարություն Մեսրոբյանը համեմատեց հիվանդ մարդու մաշկի գույնի հետ: «Փոխարժեքի տատանումը ոչ այլ ինչ է, քան ծանր հիվանդ մարդու մաշկի գույնի փոփոխություն: Մենք ինչպես միշտ սևեռվում ենք մաշկի գույնի վրա չիմանալով, որ մարդու մեջ խորքային հիվանդագին պրոցեսներ են գնում: Մաշկի գույնից չի մարդը մահանում, այլ հիվանդությունից: Հիմա մենք ուզում ենք լինելով այսպիսի մահացու հիվանդությամբ տեր մարդ՝ կենդանի մնանք: Միայն հիվանդ պետության վրա կարող է ցանկացած դրսի տատանում այսպիսի ռեակցիա ունենալ»: