տուն Լուրեր Փոխարժեքի տատանման արդյունքում ներքին շուկայում պարտատոմսերի տեղաբաշխման խնդիր է առաջացել. փոխնախարար

Փոխարժեքի տատանման արդյունքում ներքին շուկայում պարտատոմսերի տեղաբաշխման խնդիր է առաջացել. փոխնախարար

108
0

Budget-2011-3-e1348566552330

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ- գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ազդեցություն է ունեցել արտարժույթի տատանումը ՀՀ պետբյուջեի բաշխման վրա:

Հարցին ի պատասխան Ջանջուղազյանը հիշեցրեց դեկտեմբերին Ազգային ժողովում տեղի ունեցած երկարաժամյա փակ քննարկումը:

«Մենք մանրամասն քննարկում ունեցանք 2014թ. տարեվերջին: Պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ներկայացրեցին իրավիճակը: Գոնե մի մասով ազդեցության ականատեսը եղել ենք: Ներքին շուկայում պարտատոմսերի տեղաբաշխումն է: Այդ ընթացքում որևէ հայտ չի ներկայացվել պարտատոմսերի համար: Սակայն դա որևէ էական ազդեցություն չի ունեցել բյուջեի տեղաբաշխման վրա: Այդ իրավիճակը, սակայն, ազդեցություն է ունեցել ոչ միայն դեկտեմբեր ամսվա վրա: Մենք դա զգացել ենք նաև հետագա ամիսների ընթացքում»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանի հաջորդ հարցը վերաբերում էր Եվրամիության կողմից Հայաստանին տրված դրամաշնորհին: Պատգամավորին մասնավորապես հետաքրքրում էր, թե որքան գումար է տրվել  ինչի վրա է այն ծախսվել:

«Ընդհանուր առմամբ` 7.1 մլրդ դրամ է ստացվել Եվրամիությունից` որպես ոչ նպատակային դրամաշնորհ»,- ասաց Ջանջուղազյանը: