տուն Լուրեր Փոխանցում ստանալու լավագույն տարբերակը

Փոխանցում ստանալու լավագույն տարբերակը

91
0

news (2)

Որքան օդի ջերմաստիճանը նվազում է, այնքան էլ դժվարանում է տնից կամ աշխատավայրից դուրս գալը: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ միջազգային փոխանցումներից օգտվող հաճախորդներին առաջարկում է հարամարավետ պայմաններում փոխանցում ստանալու լավագույն տարբերակը:

Մասնավորապես` ստանալով փոխանցումներ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ անվճար` cash2card ծառայության միջոցով Հայաստանում գործող գրեթե բոլոր միջազգային վճարահաշվարկային փոխանցումների համակարգերից մեկով` TANDEM, AVERS, UniStream, MoneyGram, Anelik, Ria Money Transfer, Sigue Money Transfer, INTELEXPRESS կամ Հայաստանում միայն ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈՒՄ սպասարկվող Golden Money Transfer համակարգով, հաճախորդները հնարավորություն ունեն իրենց ուղարկված գումարը հաշված րոպեների ընթացքում ստանալու պլաստիկ քարտին՝ միայն մեկ զանգ կատարելով կամ մեկ կարճ հաղորդագրություն ուղարկելով*:
Հաճախորդը cash2card ծառայության համար դիմելիս՝ իր ընտրությամբ ստանում է Բանկի տրամադրած անվճար պլաստիկ քարտերից մեկը` Visa electron, Visa classic, MasterCard standard, Cirus Maestro կամ Arca Classic, որի օգնությամբ, առանց բանկ այցելելու և ավելորդ ժամանակ վատնելու, գումարն արագ կփոխանցվի քարտային հաշվին:
Շնորհիվ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանցի` Հաճախորդը հնարավորություն ունի արագ և շուրջօրյա կանխիկացնելու ստացված գումարը: Ավելին՝, Բանկն իր բոլոր այն Հաճախորդներին, ովքեր արտերկրից ուղարկված գումարը ստանում են ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ դրամական փոխանցումների ակնթարթային համակարգերի միջոցով, տրամադրում է արտարժույթի առավել բարձր՝ արտոնյալ փոխարժեք:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ միշտ հետևողական է բանկային նորագույն տեխնոլոգիաների ասպարեզում, որպեսզի ապահովի իր Հաճախորդներին հարմար և նորաոճ ծառայություններով:

*cash2card ծառայության Հաճախորդը գումարն քարտին ակտիվացնելու համար ընդամենը պետք է.

  1. Կարճ հաղորդագրություն ուղարկի պայմանագրում նշված իր հեռախոսահամարից (099)158686 հեռախոսահամարին՝ նշելով.
    1. փոխանցողի անունը, ազգանունը,
    2. փոխանցողի տրամադրած վերահսկիչ կոդը
  2. կամ զանգահարի (010) 510 991 հեռախոսահամարին՝ նշելով.
    1. փոխանցողի և ստացողի անունը, ազգանունը,
    2. իր Բանկային տեղեկատվական կոդը,
    3. փոխանցողի տրամադրած վերահսկիչ կոդը
    4. պայմանագրում նշված իր հեռախոսահամարը,
    5. հաճախորդի նույնականացման համար անհրաժեշտ այլտվյալներ: