«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ուղերձ է հղել գլխավոր մարզիչ Ժոե Մոուրինյոյին՝ ակնարկելով, որ վերականգնվել է ստացած վնասվածքից և պատրաստ է վերադառնալ ակումբի կազմ. հաղորդում է Sports.ru-ն:
«Փոխանցեք Ժոզեին, որ ես վերադառնում եմ», — իր թվիթերյան էջում գրել է Իբրահիմովիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր մրցաշրջանում Իբրահիմովիչը «ՄՅՈՒ»-ի կազմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: