տուն Լուրեր Փոխանակ պետությունը չխոչընդոտի հղի կնոջը, ասում էˋ քո եկամուտների մի մասը պետք...

Փոխանակ պետությունը չխոչընդոտի հղի կնոջը, ասում էˋ քո եկամուտների մի մասը պետք է խլեմ քեզնից. Քաղաքացիական նախաձեռնության անդամներ

88
0

hxi5

Երբևէ չի կարելի ապահովել բյուջեի ծախսարդյունավետությունˋ ոտնահարելով մայրության պոտնեցիալ ունեցող ցանկացած կնոջ իրավունքը:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Մայրության արձակուրդի արադարացի փոխհատուցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը:

Նա կարծում է, որ «Ժամանակավոր անաշխատունակության» մասին օրենքում պետք է մշակվի այնպիսի մեխանիզմներ, որոնք չխախտեն աշխատող կնոջ իրավունքները:

«Առաջարկվող փաթեթի մեջ 2 դրույթ կա: Մեկը փոխհատուցման գումարային վերին շեմի սահամանումն է, մյուսըˋ վերջին գործատուի մոտ եղած ստաժի սահմանումը: Այս օրենքը և ՀՀ Սահամանադրության դրույթներին է հակասում, և այն կոնվենցիաներին ու խարտիաներին, որոնց Հայաստանը միացել է: Յուրաքանչյուր աշխատող կին պետք է ունենա իր եկամուտին համազոր նպաստ: Սա աշխատող կնոջ իրավունքի կոպտագույն խախտում է, սա տնտեսական շատ լուրջ հարց է իրականում: Աշխատող կանանց, զրկելով ակնկալվող եկամուտից, սա ազդելու է արդեն երկրորդ, կամ երրորդ երեխա ունենալու որոշման վրա»,-ասաց Տաթևիկ Դավթյան:

Նա նշում է, որ օրենքը նաև բարոյահոգեբանական խնդիր է ստեղծում:

«Հղի կինը  ամենախոցելի շրջանում է և ամենաշատը ունի օժանդակության և օգնության կարիք: Փոխանակ պետությունը չխոչընդոտի հղի կնոջը, այլ ասում էˋ քո եկամուտների մի մասը պետք է խլեմ քեզնից: Սա բացասական ազդակ է ոչ միայն հղի, այլև բոլոր քաղաքացիների հանդեպˋ ասելով, որ մենք կանգնած չենք ձեր մեջքին: Մենք պահանջում ենք, որ ՀՀ -ում աշխատող ցանկացած հղի կին փոխհատուցվի 100 տոկոսի չափով: Մենք պահանջում ենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այնպիսի մեխանիզմներ մշակի, որ աշխատող հղի կինը չտուժի: Մենք նաև ստորագրահավաք ենք սկսել, որով ևս մեկ անգամ կապացուցենք, որ անարդար է այս օրենքով տրված լուծումները»,-ասաց Դավթյանը: