Հարի Փոթերի մասին գրքերի սիրահարներին առաջարկվում է Սուրբ ծննդյան տոների ժամանակ մասնակցել Հոգվարդս ամրոցում կազմակերպվելիք ընթրիքին հաղորդում է Cosmopolitan UK-ը:
Խնջույքը կազմակերպելու է Warner Bros. Studio Tour London ընկերությունը «Փոթերի թանգարանում», որը գտնվում է Լոնդոնում: Այստեղ են նկարահանվել նաև Փոթերի մասին ֆիլմերը:
Երեկոյին մասնակցելու վճարը կազմում է 350 դոլար: Մասնակիցներին առաջարկելու են Փոթերի և նրա ընկերների կողմից սիրված ուտեստները: