տուն Լուրեր Փոսն էլ կփորենք. վարչապետ

Փոսն էլ կփորենք. վարչապետ

88
0

Hovik-Abrahamyan

Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց կառավարության պահուստային ֆոնդից պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 15,032.9 հազար դրամ՝ Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի 14 հասցեում գտնվող շինության ստորգետնյա երկաթբետոնե հիմքերի քանդման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

Նախագիծը ներկայացնող Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է չինական դպրոց հիմնելու հանգամանքով.

«Կառավարության որոշմամբ` նախկինում այդտեղ կառուցված շենքը քանդվել է, որպեսզի նոր դպրոց կառուցվի: Չինական կողմը խնդրում է, որպեսզի մենք փոսն էլ փորենք` քանդենք նաև նկուղային հարկը և տարածքը տրամադրենք իրենց»,- ասաց նախարարը:

«Փոսն էլ կփորենք»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը,- «Իսկ երբ է սկսվելու շինարարությունը»:

«Շինարարությունը կսկսեն, պարո´ն վարչապետ, հենց ավարտվեն այս աշխատանքները»,- պատասխանեց  Աշոտյանը: «Այսինքն, երբ փոսը փորենք, կսկսեն»,- հավելեց վարչապետը: «Նախագծի վերջնական հաստատումը դեռ չկա, որովհետև լիազոր մարմինները դեռ պետք է աշխատեն, բայց չինական կողմն էլ է շահագրգիռ, որ ավարտեն այդ դպրոցի շինարարությունը և հանձնեն մեզ»,- պարզաբանեց ԿԳ նախարարը: