Փորկապությունը հանդիսանում է ամենատարածված և արդիական խնդիրներից մեկը, որը դասվում է բազմապատճառ հիվանդությունների շարքին: Առաջացման պատճառներից են հաստ աղիքի զարգացման արատներն և դիրքի շեղումները: Դրանց թվին է պատկանում դոլիխոսիգման և դոլիխոկոլոնը (նկար 1-3)՝ հաստ աղիքի հատվածների, մասնավորապես սիգմայաձև խթաղիքի ախտաբանական երկար լինելը, որը նպաստում է աղիքային պարունակության երկարատև կանգին՝ կոպրոստազին: Կոպրոստազը նպաստում է հաստ աղիքի և հետանցքային ուղու մի շարք հիվանդությունների զարգացմանը, այդ թվում նորագոյացությունների առաջացմանը: Փորկապության նախատրամադրող գործոններից են նստակյաց և քիչ շարժուն կենսակերպը, ոչ ճիշտ սննդակարգը: Հիվանդության սկզբնական շրջանում կատարվում է պահպանողական բուժում, որի հիմնական բաղադրիչներն են հանդիսանում ֆերմենտային, աղիքի գործունեությունը խթանող, միկրոֆլորայի վերականգնող դեղամիջոցները, բջջանքով հարուստ սննդակարգը, ակտիվ ապրելակերպը: Պահպանողական բուժման անարդյունավետության դեպքում, խորհուդ է տրվում իրականացնել վիրաբուժական միջամտություններ:
<<Իզմիրլյան>> բժշկական կենտրոնում փորձառու մասնագետների կողմից հաջողությամբ կատարվում են վիրաբուժական միջամտություններ ուղղված հաստ աղիքի զարգացման արատների վերացմանը, նպաստելով նրա ֆունկցիայի վերականգնմանը: Վերջին տարիների ընթացքում մեր կլինիկայում վիրահատվել են մեծ թվով հիվանդներ ոչ ուռուցքային բնույթի փորկապության կապակցությամբ, պայմանավորված հիմնականում դոլիխոսիգմայով և դոլիխոկոլոնով: Համապատասխան վիրահատական ծավալի ապահովման պարագայում ստանում ենք դրական արդյունք՝ մոտ 90% դեպքում, հիվանդների մոտ դիտվում է աղիների կանոնավոր դատարկում օրը մեկ կամ երկու անգամ:
Նկար 1: Երկարացած խթաղիք:
Նկար 2: Երկարացած սիգմայաձև խթաղիք:
Նկար 3: Երկարացած սիգմայաձև խթաղիք գերլցված կղանքային զանգվածներով՝ կոպրոստազ:
<<Իզմիրլյան>> ԲԿ-ի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ՝
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Ս. Հակոբյան