տուն Քաղաքական Միջազգային Փորձագետները փորձում են վերարտադրել Կարավաջոյի անհետ կորած նկարը

Փորձագետները փորձում են վերարտադրել Կարավաջոյի անհետ կորած նկարը

234
0

karavajoՄիքելանջելո Մերիզի դա Կարավաջո անհետ կորած նկարը նորից են նկարում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News-ը: Խոսքը «Սուրբ ծնունդը սուրբ Ֆրանցիսկոսի ու սուրբ Լավրենտիուսի հետ» կտավի մասին է, որը գողացվել էր 1969 թ. Պալերմոյի եկեղեցուց ու որն առայսօր չի գտնվել: Ենթադրվում է, որ գլուխգործոցը գտնվում է մաֆիայի ձեռքերում կամ էլ ոչնչացվել է: Այն գնահատվում էր 20 մլն դոլար:

Factum Arte լաբորատորիան փորձում է ստեղծել նկարի «իդեալական» ռեպրոդուկցիան՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ: Աշխատանքն արդեն երկու տարի է շարունակվում է: Փորձագետներն ուսումնասիրել են զանազան աղբյուրներ, այդ թվում բնօրինակի լուսանկարները ու Կարավաջոյի մյուս կտավները: Նկարը վերարտադրվում է Sky Arts ալիքի հաղորդման համար:

Համարվում է որ «Սուրբ ծնունդը սուրբ Ֆրանցիսկոսի ու սուրբ Լավրենտիուսի հետ» կտավը ստեղծվել էր 1609 թ.՝ նկարչի մահվանից մեկ տարի առաջ: