տուն Լուրեր Փորձ է արվում երկրից հափշտակված ակտիվները վերադարձնել․ գլխավոր դատախազ

Փորձ է արվում երկրից հափշտակված ակտիվները վերադարձնել․ գլխավոր դատախազ

116
0

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր Ազգային ժողովում 2018-ի գործունեության հաղորդման ներկայացման ժամանակ տեղեկացրեց, որ առանձին քրեական գործերով փորձ է արվում երկրից հափշտակված ակտիվները վերադարձնել։

Դավթյանը նշեց, որ այս իրավական գործընթացն ունի մասնավոր և իրավական դրսևորում։

«Երբ պարզվում է, որ որպես մեղադրյալ կասկածվող անձը հափշտակված գումարներ է ուղղել երկրից դուրս, ապա դատավարական ընթացակարգեր են գործի դրվում՝ դրանց տնօրինումը արգելադրելու համար»,- ասաց Դավթյանը։

Պատգամավորներից մեկի հարցին՝ արդյոք կա՞ն կոնկրետ արդյունքներ, գլխավոր դատախազը նշեց․ «Այո՛, մենք ունենք արդյունք։ Միջազգային համագործակցության արդյունքում պարզել ենք մեկ քրեական գործի տվյալներով հանցագործությամբ պատճառված վնասը։ Այս պահի դրությամբ դեռևս արդյունքն այն է, որ հնարավորություն ենք ունեցել արգելադրել դրա տնօրինումը»։