տուն ժամանց Կինո Փոփոխություններ՝ «Ալաշկերտի» կազմում

Փոփոխություններ՝ «Ալաշկերտի» կազմում

141
0

Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը փոփոխություններ են տեղի ունեցել «Ալաշկերտի» կազմում:

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի կազմը համալրած երեք ֆուտբոլիստներ` չեռնոգորցի դարպասապահ Անդրիյա Դրագոեւիչը, բրազիլացի ֆուտբոլիստներ Ալան Պիրեսն ու Օդաիլսոնը, մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղան Երեւանի «Արարատում»:

Միևնույն ժամանակ «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը սերբ պաշտպան Միլիան Յաբլանի հետ: