տուն Լուրեր Փոփոխություն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Փոփոխություն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

91
0

kensatoshakayin-barepoxum

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի համաձայն, ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը կերկարաձգվի մինչև 2018թ. հուլիսի 1-ը:

Հիշեցնենք, որ գործադիրի նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սոցիալական վճարը պարտադիր կդառնա ոչ թե 2017-ի, այլ՝ 2018-ի հուլիսի մեկից: Կառավարության հիմնավորման համաձայն՝ հարկային օրենսդրության էական փոփոխություններն նախատեսվում է ավարտին հասցնել 2017թ. վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ: Նախնական գնահատականի համաձայն` վերոնշյալ աշխատանքները կավարտվեն 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում, ուստի հետաձգման անհրաժեշտություն է առաջացել: