տուն Լուրեր Փոփոխություն Հարկային օրենսգրքում՝ արտահանումը խրախուսելու համար

Փոփոխություն Հարկային օրենսգրքում՝ արտահանումը խրախուսելու համար

96
0

հարկեր

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կլինեն արտահանումը խրախուսելու համար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից:  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկում է գործարար միջավայրի բարելավման և արտահանման խթանման համար ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում:

Կառավարությունը սահմանել է  մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով ԱԱՀ-ի զրոյական գումարների վերադարձի պարզեցված ընթացակարգ և առավել սեղմ ժամկետներ:

Չնայած ՀՀ հարկային օրենսգրքով ևս նախատեսվում են հարկի գումարի վերադարձի (միասնական հաշվից գումարների վերադարձի) էապես կարճ ժամկետներ, հարկ վճարողին տույժ է վճարվում միայն գումարի վերադարձը սահմանված ժամկետից 90 օրից ավելի ուշացնելու դեպքում:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև բազմաթիվ զարգացող երկրներում հարկի գումարի վերադարձի ժամկետը չի գերազանցում 1 ամիսը: Այս տեսանկյունից ներդրողների համար ՀՀ գործարար միջավայրը հարկային հարաբերությունների տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է կրճատել հարկի գումարի վերադարձի ժամկետը խախտելու դեպքում տույժերի չհաշվարկման ժամկետը:

Ակնկալվում է հարկ վճարողի դիմումից հետո միասնական հաշվին առկա գումարի վերադարձը 20-օրյա ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկման ժամկետը կրճատել 3 անգամ` 90 օրը դարձնելով 30 օր:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ