Վրացական Զեստաֆոնի քաղաքում ապրող երեքամյա Գեորգի Մումլաձեն Իլհամ Ալիևի մասին պատմող պատմական ֆիլմում կմարմնավորի Ադրբեջանի գործող նախագահին։ Այս մասին հաղորդում է վրացական «Փիրվելի» գործակալությունը։
Ռեժիսոր Վագիֆ Մուստաֆաևն այս դերի համար ընտրություն է կատարել ադրբեջանցի և վրացի 15000 երեխաներից։ Գեորգին ծնողների հետ արդեն մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու նկարահանումներին։