տուն Լուրեր Փոքրամասնությունների ցեղասպանությունը դատապարտելու մասին ԱԺ նախագծում բացթողումներ կան. Ս. Բաքոյան

Փոքրամասնությունների ցեղասպանությունը դատապարտելու մասին ԱԺ նախագծում բացթողումներ կան. Ս. Բաքոյան

96
0

ԱԺ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգա-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը, «Աթուռ» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը և «Իլիոս» հույների համայնք ՀԿ-ի նախագահ Սլավա Ռաֆայելիդիսը անդրադարձան  ՀՀ ԱԺ նախագծին, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում և դատապարտում է 1914-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները նշեցին, որ նախագծի մշակումից գոհ են և հույս հայտնեցին , որ մոտ ապագայում այն կընդունվի, մինչդեռ նույն կարծիքին չէր եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը: Վերջինիս նախագծում եղած որոշ պնդումներ այդքան էլ չէին գոհացրել:

«Այս նախագծում մեծ բացթողում կա: Այստեղ ասվում է, որ հայերը ճանաչում են հույների, ասորիների և այլ փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, մինչդեռ մեծ թվով եզդիներ այդ ընթացքում ևս կոտորվել են ։ «Այլ փոքրամասնություններ» ասվածը եզդիների դերը նվազեցնում է» ,-ընգդծեց նա:

Վերջինս նկատեց նաև, որ եզդիների ցեղասպանության մասին ոչ մի հիշատակում չկա, մինչդեռ Արսեն Միխայլովը հիշատակեց, որ այս փաստաթղթից զատ կարևորում է նաև այն հանգամանքը, որ Երևանի կենտրոնում ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան է կառուցվել, ուստի ասորի ժողովուրդը, որի հայկական համայնքը շուրջ 3000-ի է հասնում, վստահ է, որ  ասորիների ցեղասպանության դատապարտումը ՀՀ-ի կողմից շուտով կընդունվի:

 

Վարդուհի Ստեփանյան