տուն Լուրեր Բլոգ Փոքր և միջին բիզնեսի վրա տեղական տուրքերի դրույքաչափերը կմնան նույնը

Փոքր և միջին բիզնեսի վրա տեղական տուրքերի դրույքաչափերը կմնան նույնը

107
0

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը facebook սոցցանցի իր էջում, անդրադառնալով Երևանում տեղական տուրքերի թանկացմանը, գրում է.

Այսօր Երեւանի ավագանին քննում է տեղական տուրքերի 2019թ. դրույքաչափերը սահմանելու հարցը: Ըստ նախագծի, որոշ դրույքաչափեր ավելանալու են: Քաղաքապետ Հայկ Մարությանը հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ քաղաքապետարանը որդեգրել է փոքր եւ միջին բիզնեսն աջակցելու քաղաքականությունը, եւ ըստ այդմ, հունվարի 15-ին անցկացնել արտահերթ նիստ եւ արտոնություններ սահմանել ՓՄ բիզնեսի համար: Ըստ քաղաքապետի առաջարկած որոշման, տարեկան մինչեւ 58,3 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները կշարունակեն վճարել տուրքերը նույն դրույքաչափով: Ընդ որում, ըստ նախագծի, այս կետը ուժի մեջ կլինի հունվարի 1-ից: