ԱԺ նախորդ շաբաթ անցկացված նիստն ու հաջորդած արտահերթ նիստը այսօր հրավիրված խորհրդարանական ճեպազրույցների ժամին ամփոփեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նախ ասաց, որ ՀՅԴ-ն նոր գերագույն մարմին է ընտրել, որը երեկ նիստ է կայացրել, այն բաղկացած է 9 անդամից, իսկ ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը: Ըստ Վարդանյանի՝ վերջին օրենսդրական կարգավորումներով գրեթե ավարտվեցին սահմանադրական բարեփոխումների համար անհրաժեշտ փոփոխությունները:
Անդրադառնալով մեր հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ը վերաբերում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ փողոցային պայքարին, նա նշեց. «Յուրաքանչյուր կազմակերպություն, միավոր ինքն է որոշում իր պայքարի մեթոդները, ձևերը, առաջնահերթությունները, անձնավորված պայքարին ես չեմ հավատում, որովհետև հավատում եմ համակարգային փոփոխություններին, և համակարգերը պարտադրելու են իրենց լուծումները: Թող փորձեն, թող աշխատեն, առաջին անգամը չէ, բայց ես Հայաստանում ոչ միայն նման պայքարի ինստիտուցիոնալ հիմքը չեմ տեսնում, այլև ռեսուրսները, բայց ամեն մեկը յուրովի է տեսնում իր անելիքները, սա մեր մոտեցումը չէ, երբ թիրախ են դարձնում անձը»:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: