Ճանաչված բիզնեսմեն դարձած լեգենդար նարկոբարոններ և գանգստերներ
1982-ին Forbes-ի` աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի հրապարակումից ի վեր հանդեսը այնտեղ ընդգրկում է նարկոբարոնների և գանգստերների, քանի որ կազմակերպված հանցավորությունը համաշխարհային էկոնոմիկայի մաս է, ուրեմն նրանց եկամուտները պետք է հաշվել: Դիցուք, The Guardian-ի տվյալներով` Նդրանգետայի կալաբրիական (Ndrangheta) մաֆիան 2013-ին ավելի շատ է հարստացել, քան Deutsche Bank-ը и McDonald’s-ը միասին վերցրած` 53 մլրդ եվրոյով: Հանցագործ աշխարհի միլիոններ ու միլիարդներ դիզած օդիոզ դեմքերից են` Պաբլո Էսկոբարը, «Կոլոտը», Ալ Կապոնեն, Տոնի Սալերնոն և այլք:
Պաբլո Էսկոբար
Կոլումբիական նարկոբարոն Պաբլո Էսկոբարը 1987-ին Forbes-ի «100 միջազգային միլիարդատերերի» ցուցակում հայտնված առաջին հանցագործն էր`3 մլրդ դոլար եկամուտով: Նա այդ ցուցակից դուրս եկավ միայն իր մահից հետո` 1993-ին: Էսկոբարի գլխավորած կարտելը իր հիմնական հարստությունը ստանում էր ԱՄՆ կոկաինի մաքսանենգությունից (ամեն օր շուրջ 15 տ)ոննա: Ըստ Business Insider-ի` շաբաթական Էսկոբարը ստանում էր 420 մլն դոլար:
Սակայն ամեն տարի կոկաինի արքան կորցնում էր մոտ 2,1 մլրդ դոլար (շահույթի 10 տոկոսը), քանի որ փողերն անկանոն պահվում էին պահեստներում և լքված ֆերմաներում, դրանք ոչնչացնում էին բորբոսը և կրծողները: Ամեն ամիս նա 2500 դոլար էր ծախսում ռեզինների համար, որոնցով թղթադրամներն էին ամրացնում: Մի անգամ Էսկոբարը 2 մլն դոլար էր այրել` իր դստերը տաքացնելու համար. այդ ժամանակ ընտանիքը թաքնվում էր լեռներում, և ոչինչ չկար կրակ վառելու համար:
1984 թ. կարտելն առաջարկեց վճարել Կոլումբիայի ազգային պարտքը` անձեռնմխելիության դիմաց: Թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը Էսկոբարի համար սահմանել էր 11 մլն դոլար գլխագին: 1991 թ. նարկոբարոնը գործարք կնքեց Կոլումբիայի կառավարության հետ` La Catedral սեփական բանտի (ֆուտբոլի խաղադաշտով և իր ընտրած հսկիչներով) կառուցման համար, որին իշխանությունները 5 կմ-ից ավելի չեն մոտենա: