Այսօր Կառավարության շենքի դիմաց նորից բողոքի ակցիա են անցկացնում առևտրակնները: Նրանք պահանջում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իջնի և պատասխանի իրենց հարցերին:
Այս պահին ցուցարարները անժամկետ նստացույց են հայտատարել Կառավարության դիմաց:
Հիշեցնենք, որ առևտրով զբաղվողները արդեն 4-րդ օրն է՝ հավաքվում են կառավարության շենքի դիմաց: Երեկ նրանք բողոքի ակցիա անցկացրին նաև նախագահական նստավայրի առջև, որտեղ խոստացան, որ եթե այսօր ժամը 11-ին կառավարությունն իրենց պատասխան չտա, ապա 10 օրով կփակեն խանութները և չեն վճարի հարկերը:
Լուսանկերը tert.am-ի, ուղիղ միացումը՝ azatutyun.am-ի: