Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն, անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններին ու դրանց հաջորդող ընդվզումներին ու հտևանքներին, ասաց, որ փոքր և միջին ձեռնարկություններին պետք է հնարավորինս աջակցել, քանի որ այսօր 60-80 հազար մարդ ՓՄՁ ներկայացուցիչ է և Կառավարության ստվերային տնտեսությունը կրճատելու ցանկությունը պայմանավորված չէ ՓՄՁ -ներով, այլ արդյունքի հասնելու համար պետք է աշխատել խոշոր ներմուծողների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն՝ անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքն ու դրան հաջորդող ընդվզումները և հտևանքները:
«Այս ոլորտը պետք է ՀՀ ում հնարավորինս ընդլայնվի, քանի որ ՓՄՁ -ներից պետական բյուջե ներմուծվող հարկերը շատ քիչ տոկոս են կազմում և չամ կարծում, որ 2-3 տոկոսը կարող է լուրջ ազդեցություն ունենլ մեր պետական բյուջեի համար»,- նշեց նա:
Վազգեն Սաֆարյանը Կառավարությանն առաջարկում է ՓՄՁ-ներին տալ ազատ ընտրության հնարավորություն, այսինքն՝ նրանք, ովքեր կարող են փաստաթղթային շրջանառություն ապահովել՝ թող ապհովեն և վճարեն 1 տոկոս հարկ, ովքեր չեն կարողանում՝ թող աշխատեն նախին 3 տոկոս շահութահարկով:
«Գաղտնիք չէ, որ փոքր բիզնեսները խոշորներց կանխիկ չեն վերցնում ապրանքը, այլ գումարը տալիս են ապրանքն իրացնելուց հետո, ու հիմա, այդ պայմաններում, գնալ և ասել՝ ինձ փաստաթուղթ տո՞ւր, պարզ է դառնում, որ նրանց հարաբերությունները կսառեն »,-ասաց Սաֆարյանը:
Նա գտնում է, որ Կառավարությունը չի կարողանում մասսայական աշխատատեղեր ստեղծել, և, քանի ՓՄՁ ներկայացուցիչներն իրենք իրենց համար աշխատատեղ են բացել, պետք է նրանց ազատություն և զարգանալու հնարավորություն տալ:
«Խոշորներին գտնեելու և ստվերային տնտեսությունից ազատվելու ամենավ տարբերակը ճիշտ մաքսային քաղաքականություն է , դրա համար պետք է մաքսային սահմանի վրա ձևակերպումները հստակ լինեն »,- եզրափակեց Վազգեն Սաֆարյանը: