Ամերիկացի դերասան Բրեդ Փիթն առաջին անգամ Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո հայտնվել է կարմիր գորգի վրա. հայտնում է People ամսագիրը:
Փիթը մասնակցել է Լոս Անջելեսում կայացած «Դաշնակիցները» ֆիլմի պրեմիերային:
Աղբյուրը նշում է, որ թվում էր, թե Փիթը լավ տրամադրությամբ է ներկայացել հանրությանը, նա ժպտում էր, լուսանկարվում և զրուցում երկրպագուների հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դերասանը նախօրեին առաջին անգամ հայտնվել էր հասարակության մեջ Ջուլիա Ռոբերթսի հետ: