Վերջին օրերի ընթացքում` կապված ամուսնալուծության սկանդալային իրադարձությունների հետ, ամերիկացի դերասան Բրեդ Փիթը խուսափում էր տեսախցիկների առջև հայտնվելուց. գրում է Elle-ն:
Աղբյուրը նշում է, որ դերասանն առաջին անգամ հասարակության մեջ է հայտնվել նախօրեին: Անջելինա Ջոլիի նախկին ամուսինն այցելել է «Լուսնի լույս» դրամայի փակ դիտմանը, որտեղ էլ լուսանկարվել է իր վաղեմի ընկեր Ջուլիա Ռոբերթսի հետ: