տուն Լուրեր Փետրվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով...

Փետրվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է8769 զանգ

121
0

211

 Ստացված զանգերից 739-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 257-ը՝ ընտանիքի անապահովության, 3144-ը՝ երեխայի խնամքի, 579-ը՝ երեխայի ծննդյան միանվագ, 555-ը՝ մայրության նպաստներին, 68-ը՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (17), ավանդի փոխհատուցման (361) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Փետրվար ամսին ստացվել է 103 բողոք, որից 3–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 6-ը՝ Սոցիալականծառայությունների տարածքային գործակալություններին, իսկ 94-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունպահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին