տուն Լուրեր Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

79
0

97d2ce29f3cea4b533ff6e809363fcaf

Նախաձեռնությունը  մեկնարկել  է 2012թ ի  փետրվարի 7 -ին,  ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումով, որով առաջարկվում էր փետրվարի 7- ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր։ Այն պետք է սկիզբ դներ վիրտուալ հարթակներում մեսոպատառ հայերենի տարածմանը: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Հայատառ գրելու կոչ արվել է նաև ազգային ժողովում։ Բջջային օպերատորներից մեկն իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճ հաղորդագրություններ, թեման հետաքրքրել է նաև արտասահմանյան մամուլին։ Լուծված են նաև մեսրոպատառ հայերենով  գրելուն խոչընդոտող տեխնիկական հարցերը՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն, անվճար հասանելի են նաև համապատասխան ծրագրերը:

Նախաձեռնության անդամների և մեզ հետ համակարծիք մարդկանց անունից մեկ անգամ ևս խնդրում ենք  բոլորին, պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ։ Առանձնահատուկ շնորհակակություն լրատվամիջոցներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար։

Փետրվարի 7- ը համացանցում հայատառ գրելու նախաձեռնություն