տուն ժամանց Փետրվարի 18-ին ռեկորդային տաք ջերմաստիճան կգրանցվի.կանխատեսում

Փետրվարի 18-ին ռեկորդային տաք ջերմաստիճան կգրանցվի.կանխատեսում

173
0

1280x720-Wua

«Հիդրոմետ» ծառայությունից հաղորդում են, որ վաղը  Երեւանում եւ հանրապետության մի շարք շրջաններում կլինի ռեկորդային բարձր ջերմաստիճան: Ջերմաչափը Երեւանում ցույց կտա +16…+18 աստիճան տաքություն:

«Փետրվարի 15-ից հանրապետություն են ներթափանցել հարավային տաք օդային հոսանքներ, ինչի հետեւանքով արձանագրվեց օդի ջերմաստիճանը բարձրացում: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվեց Բագրատաշենում +22, Իջեւանում +20, Դիլիջանում +19, Կապանում +18, Արարատյան դաշտում +15…+16, Երեւանում +15: Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ: Երեկվա հետ համեմատած եղանակը այսօր տաքացել է եւս 3-4աստիճանով: Փետրվարի 18-ին Երեւանում կանխատեսված է +16…+18 աստիճան տաքություն, եթե այն իսկապես հաստատվի՝ կգրանցվի ջերմաստիճանային ռեկորդ, նման ջերմաստիճան գրանցվել է Երեւանում՝ 1979 թվականի փետրվարի 18-ին՝  +14…+15 աստիճան տաքություն»,- տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, նշելով, որ այս օրերին էլ օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության տարածքում կլիմայական նորմայից բարձր է 8-13աստիճանով:

Սակայն առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի: Փետրվարի 19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազում, իսկ մյուս  շրջաններում՝ 4-5 աստիճանով: Կլինեն նաեւ տեղումներ: Մասնավորապես, փետրվարի 19-ին տեղումներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում, իսկ փետրվարի 20-ին՝ շրջանների զգալի մասում: Լեռնային գոտիներում տեղումները կարտահայտվեն թաց ձյան, իսկ նախալեռներում եւ հովտային շրջաններում անձրեւի տեսքով: