տուն Լուրեր Փետրվարի 14-ին տոնում են Սուրբ Վալենտինի օրը

Փետրվարի 14-ին տոնում են Սուրբ Վալենտինի օրը

280
0

valentines-day

Աշխարհի բազմաթիվ երկրներում փետրվարի 14-ին տոնում են սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում միմյանց խորհրդանշական նվերներ:

Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն` Հին Հռոմում ապրել է Վալենտին անունով մի բժիշկ-հոգևորական: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները:
Վալենտինն սկսեց գաղտնի պսակադրել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են:
Դարերի ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել յուրահատուկ հմայք ու տոնակարգ: