տուն Լուրեր Փելեշյանի երեխաները իմ եղբոր սանիկներն են. Շարմազանով

Փելեշյանի երեխաները իմ եղբոր սանիկներն են. Շարմազանով

112
0

Sharmazanov-1

ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում հաստատեց,  որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի զավակներն իր եղբոր սանիկներն են:

Նշենք, որ երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի  քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:

«Այո, Արկադի Փելեշյանի երեխաները իմ եղբոր սանիկներն են: Ինչ վերաբերում է տվյալ դեպքին, ապա խնդիրն իրավական հարթությունում է, եւ իրավապահները կիրականացնեն իրենց գործառույթները: Ինչպես նախկինում, այժմ էլ հիմա ես չեմ խառնվում իրավապահների գործառույթներին: Անկախ ամեն ինչից` իմ սանիկն է, իմ բարեկամն է, եթե պարզվի, որ նման բան է եղել, ես իմ հստակ դիրքորոշումը կարտահայտեմ: Դա դատապարտելի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը:

Ըստ ԱԺ փոխնախագահի` կա անմեղության կանխավարկած, եւ ինքը չի ցանկանում կանխակալ գնահատականներ հնչեցնել:

Նշենք, որ ըստ տարածված լուրերի` երեկ երեկոյան «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Հավելենք, որ Փելեշյանը գտնվում է ոստիկանությունում: