Թուրքիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի հայտարարության հիման վրա:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Alevinet լրատվական կայքը` հղում անելով դատախազության հայտարարությանը: Նշվում է, որ Կարո Փայլանը որպես գործով վկա ցուցմունք տալու նպատակով հրավիրվել է դատախազություն:
Աղբյուր` Ermenihaber.am