տուն Լուրեր Փախստականների ճգնաժամը լուծելու համար ԵՄ-ն կկրկնապատկի ֆինանսավորումը

Փախստականների ճգնաժամը լուծելու համար ԵՄ-ն կկրկնապատկի ֆինանսավորումը

70
0

274228_default

Եվրամիությունը մտադիր է փախստականների հոսքը կրճատելու նպատակով կրկնապատկել այլ երկրներին հատկացվող ֆինանսավորումը՝ Gazeta.ru-ի փոխանցմամբ հայտարարել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավար Վերներ Հոյերը:

Նրա խոսքով` առաջիկա 5 տարվա ընթացքում ԵՄ-ն այդ նպատակով կտրամադրի լրացուցիչ 6 մլրդ եվրո:

«Շատ կարևոր է, որ Եվրոպան աջակցի այն երկրներին, որոնք ընդունել են մեծ թվով փախստականների»,- ասել է Հոյերը:

Նա հավելել է, որ այդ գումարներն առաջին հերթին կտրամադրվեն Հորդանանին, Լիբանանին, Եգիպտոսին և Մահրիբայի երկրներին: Ֆինանսական աջակցություն կստանան նաև արևմտաբալկանյան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սերբիան և Ալբանիան:

Նշվում է, որ այդ միջոցները կուղղվեն դպրոցների կառուցմանը, առողջապահության համակարգի բարելավմանը և խմելու ջրի մատակարարմանը: