Հունգարիայի պաշտպանության նախարար Չաբա Հենդոն պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Իր որոշման մասին նա հայտնել է ազգային անվտանգության խորհրդի նիստից անմիջապես հետո, որտեղ քննարկվել է երկիր ժամանող ներգաղթյալների հարցը, հաղորդում է Lenta.ru.-ն:
Նրա դիմումն ընդունել է վարչապետ Վիկտոր Օրբանը: Նոր նախարարի տեղում առաջարկվել է Իշտվան Սիմիչկոյի թեկնածությունը, որը Հունգարիայի քաղաքացիական միություն կուսակցությունից է :