տուն Քաղաքական Միջազգային Փախստականների հարցի լուծումը նրանց երկրները կրկին անվտանգ դարձնելն է. Էրդողան

Փախստականների հարցի լուծումը նրանց երկրները կրկին անվտանգ դարձնելն է. Էրդողան

64
0

2

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել համաշխարհային հանրությանը լուծել փախստականների հիմնախնդիրները` նրանց  բնակավայրերին վերադարձնելով խաղաղությունը, հաղորդում է RIA-Նովոստի գործակալությունը: Էրդողանը դրա  մասին խոսել է Մոսկվայում, Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացման ժամանակ:

Էրդողանը հայտարարել է, որ «շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ ոչ միայն  զրկվում  իրենց դավանանքին հետևելու հնարավորությունից, կորցնում  իրենց արմատներն ու հողը, այլ նաև` կյանքի իրավունքը»: «Այն, ինչ տեղի է ունենում Միջերկրական ծովի ափերին, մարդկության խղճին է մնալու, դրա համար ամբողջ մարդկությունը պետք է ամաչի», — նշել է Թուրքիայի նախագահը:

«Փախստականների խնդրի լուծումը նրանում չէ, որպեսզի փակենք սահմանը կամ թողենք նրանց մահանան բաց ծովում: Լուծումն այն է, որպեսզի նրանց պետությունները կրկին անվտանգ դարձնենք ապրելու համար», — ասել  է  Էրդողանը: