Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնի բանդայի պարագլուխ Գագիկ Մաթևոսյանի (Մուսկուլ Գագո) փաստաբան Արթուր Գրիգորյանը ներկայացրեց իր պաշտպանյալի խնդիրները կալանավայրում. «Իմ վստահորդը դատվել էր բանդայի գործով: Թե որքանով է դատական պրոցեսը անարդար, չեմ ցանկանում խոսել, ուղղակի կխոսեմ վստահորդիս առողջական վիճակի մասին: Սկսեմ նրանից, որ պատիժը խոչընդոտող հիվանդության առկայության դեպքում քրեական դատավարության օրենսգրքի 112 հոդվածը թույլ է տալիա ազատ արձակումը: Գագիկ Մաթևոսյանը, մասնակցելով Արցախյան պատերազմին, ձախ աչքը կորցրել էր: Պատիժը կրում է ծանր պայմաններում և առողջությունը գնալով քայքայվում է: Գագիկի մի աչքը չկա, մյուսի տեսողությունն էլ 0,05-ը չի գերազանցում: Նա ստացել է հաշմանդամության 2-րդ կարգ: Փաստացի խախտվում են մեր իրավունքները և դատարանը մեր դիմումները մերժում է:
Հիշեցնենք, որ Մաթևոսյանը մեղադրվում է բանդա ձևավորելու մեջ: