տուն Լուրեր Փաստացի կեղծ փաստաթուղթ է հրապարկվել, որտեղ շրջանառվում է իմ անունը. Հրաչյա Հակոբյան

Փաստացի կեղծ փաստաթուղթ է հրապարկվել, որտեղ շրջանառվում է իմ անունը. Հրաչյա Հակոբյան

212
0

Ռուսական լրատվամիջոցներում նամակ է շրջանառվում, որի տակ դրված է  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի անունը և ստորագրությունը: Նամակը մասնավորապես ուղղված է «Բաց հասարակությունների» ինստիտուտի գլոբալ օպերացիաների տնօրեն Գրեգ Թեյլորին, որում նամակի հեղինակն իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների զարգացումներին:

Araratnews.am-ը կապ հաստատեց Հրաչյա Հակոբյանի հետ՝ պարզելու նամակի իսկությունը:

Պատգամավորն անմիջապես հերքեց, որ այդ նամակի հեղինակն ինքն է՝ շեշտելով, որ այն կեղծ է, և այնտեղ դրված է կեղծ ստորագրություն:

«Նամակը ֆեյսբուքով ինձ ուղարկել էին, ես դրան անլուրջ վերաբերեցի, բայց հետո հասկացա, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Միանշանակ նամակն ամբողջությամբ կեղծ է, և ես քայլեր եմ ձեռնարկելու, դիմելու եմ իրավապահ մարմիններին և հաղորդում եմ տալու հանցագործության մասին, որովհետև փաստացի կեղծ փաստաթուղթ է հրապարկվել, որտեղ շրջանառվում է իմ անունը»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ փաստաթուղթը լուրջ քաղաքական տարրեր է պարունակում, մասնավորապես  ՌԴ ներքին քաղաքականության միջամտություն, արդյոք ինչ-որ կասկածներ ո՞ւնի պատգամավորը, թե ում ձեռքի գործը սա կարող է լինել. «Որևէ կասկած չունեմ, անգամ չգիտեմ կասկածներս ուղղեմ հայկական կողմին, թե դա ռուսական կողմից արված կեղծիք է: Չգիտեմ, երկու կողմից էլ կարող էր լինել»:

Հարցին՝ կապ հաստատե՞լ է «Բաց հասարակությունների» ինստիտուտի գլոբալ օպերացիաների տնօրենի հետ, ում ուղղված է նամակը, Հակոբյանը պատասխանեց. «Ես իրեն չեմ դիմել, բայց կարծում եմ, երբ որ դիմեմ իրավապահ մարմիններին, իրենք կկապվեն ինստիտուտի հետ, եթե կարիք լինի, ես էլ եմ պատրաստ դիմել»: