Երեւանում այսօր՝ փետրվարի 24-ին, ոստիկանություն բերման ենթակված երիտասարդների մոտ թույլ չեն տալիս, որ փաստաբան մտնի: Այս մասին NEWS.am-ի թղթակիցի հետ զրույցում ասել է փաստաբան Արա Ղարագյոզյանը, որը փորձել է հանդիպել բերման ենթարկվածներին, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել տեսակցել նրանց: Արա Ղարագյոզյանն արդեն դիմել է ՄԻՊ՝ նշելով, որ ոստիկանությունը խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությունը:
Նշենք, որ այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց են բերման ենթարկված ակտիվիստների ընկերները, որոնք պահանջում են ազատ արձակել նրանց:
Նախագահական նստավայարի դիմաց պառկած բողոքի ակցիա իրականացնելու համար բերման է ենթարկվել 10 քաղաքացի՝ Արտակ Գեւորգյանը, Տիգրան Մազմանյան, Միքայել Նազարյանը, Անդրանիկ Վարդանյանը, Սիփան Փաշինյանը, Կարո Ղուկասյանը, Փայլակ Թեւանյանը Մաքսիմ Սարգսյանը, Վիկա Հարությունյանը, Հերբերտ Գեւորգյանը: