Հայաստանում շուտով իրենց գործունեությունը կսկսեն առաջին լիցենզավորված հաշտարարները: Սեպտեմբերի 7-ին ՀՀ նոտարական պալատում վկայագրեր կհանձնվեն հաշտարարի որակավորման ստուգման արդյունքում հաշտարարի որակավորում ստացած անձանց:
Քաղաքացիական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում ասում է, որ ինչքան խորն է ուսումնասիրում, միևնույն է՝ այդ ինստիտուտի իմաստը չի գտնում:
«Եթե դա միտված է դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ապա կարող եմ ասել, որ դա տարբերակ չէ», — մանրամասնում է Ալեքսանդր Սիրունյանն ու նշում՝ դրա համար այլ տարբերակ կա. այն է՝ փաստաբանների որակը բարձրացնել:
Քաղաքացիական փաստաբանը համոզված է, որ քաղաքացիները չեն դիմի հաշտարարի. «Դիմեն, ասեն՝ եկեք մեզ հաշտեցրե՞ք»:
Հարցին՝ այդ դեպքում նպատակը ո՞րն է լիզենզավորված մասնագետներ ունենալու, փաստաբանն ասում է. «Հերթական ծրագիրն է՝ արտագրված ինչ-որ երկրից»:
Լուսանկարը՝ ֆոտոլուրի