տուն Լուրեր «Փաստ». Լոռու փոխմարզպետի ունեցվածքը

«Փաստ». Լոռու փոխմարզպետի ունեցվածքը

161
0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը երկու բնակարան է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Նշենք, որ Արամ Խաչատրյանն այդ պաշտոնին է նշանակվել 2018թ. հունիսին:

Ներկայացված փաստաթղթում շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 500 000 դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 535 749 ՀՀ դրամ:

Մինչ Լոռու մարզպետի տեղակալ նշանակվելը, Արամ Խաչատրյանը 2010– 2018 թթ. աշխատել է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցում՝ որպես ՆԶՊ ուսուցիչ: Եղել է նաեւ Վանաձորի ավագանու կազմում: Արամ Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում